Skip to content
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՋԵՐՄԱ-ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՁԱՅՆ
    • ՀԻՄՔ
    • ՀԱՐԹ ՏԱՆԻՔ
    • ԹԵՔ ՏԱՆԻՔ
  • ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԿԱՊ

Գլխավոր >> Ծառայություններ >> Հիմք

  • Հիմք

Ջրամեկուսացման և դրենաժային համակարգերը հանդիսանում են յուրաքանչյուր կառույցի հիմքի կառուցման և երկարակեցության կարևորագույն բաղադրիչները: Ջուրը հողի վրա հանդիասնում է հիդրոստատիկ ճնշման առաջացման պատճառ, որը հիմնականում հանդիպում է նկուղային հարկերում: Հիդրոստատիկ ճնշումը կարող է լուրջ վնասներ հասցնել կառույցին և առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են խոնավությունը, քայքայումը: Հիմքերի ջրամեկուսացման համակարգը իր մեջ ներառում է տեխնիկա և նյութեր,  որորնք օգտագործվում են ջրի արտահոսքը դեպի կառույց կանխելու համար: Առաջին հարկից ցածր գտնվող կառույցի հիմքի ջրամկուսացումը պահանջում է հերմետիկ նյութերի, դրենաժային շերտի, խողովակային պոմպերի և այլ բաղադրիչ-նյութերի կիրառմամբ իրականացվող աշխատանք:

Նշանները, որ ջուրն արդեն ներխուժում է հիմք, հաճախ տևում են տարիներ և ոչ միշտ են տեսանելի այդ ընթացքում:  Ժամանակի ընթացքում ջրի քայքայիչ ազդեցության որոշ նշաններ դառնում են ակնհայտ և կարող են  արդեն լրջագույն վնաս հասցրած լինել շինությանը: Այսպիսով, ջրի՝ հիմք ներխուժման վտանգի նշաններն են՝
Ճաքճքող, թափվող ներկ – ջրերի արտահոսքը նկուղային պատերի երկայնքով կարող է առաջացնել փուչիկի տեսքին նմանվող կամ ճաքող և թափվող ներկ:

Ճեղքված պատերը – ճեղքերը կարող են լինել հորիզոնական, ուղղահայաց, անկյունագծային կամ աստիճանավոր: Ուժգին ճնշումը կամ կառույցային վնասները տեսանելի են դառնում պատի ճեղքերի առաջացմամբ և ընդլայնմամբ:

Ծալքավոր պատերը – սովորաբար առաջանում է հիդրոստատիկ ճնշման ազդեցությունից: Պատերը կարծես ներսից փչված տեսք են ստանում:

Բորբոս – Հատակին մոտ գտնվող նկուղային պատերի վրա հայտնաբերված սպիտակ, փոշենման մնացորդ, որը սովորաբար հայտնվում է խոնավ, մութ շրջաններում և երկարատև ազդեցությունից հետո կարող է առաջացնել շնչառական խնդիրներ:

ք. Երևան, Բաղրամյան 21/80
+374 10 56 39 01, +374 93 67 00 60
info@geesa.am
© 2019 Geesa. All Rights Reserved
Powered by Webapricot