
Հարթ տանիքները, որպես կանոն, չեն օգտագործվում ջրամեկուսիչ թաղանթը չվնասելու համար: Այդուհանդերձ շնորհիվ հատուկ պլաստմասե կանգնակների և համապատասխան դետալների արդեն հնարավոր է իրականացնել սալահատակի մոնտաժում՝ տանիքների տերասների վրա օգտագործվող մակերես ատանալու համար: Կանգնակներն ունեն անշարժ և 17-620մմ բարձրությամբ կարգավորվող շարժական գլխիկներ: Շարժական գլխիկների միջոցով հնարավոր է ստանալ իդեալական հարթ մակերես: Բացի այդ՝ կանգնակներն ապահովում են դրենաժային համակարգ, սալահատակի մակերեսի ջուրը հեռանում է միջսալիկային կարերից, և արդյունքում ունենում ենք մշտապես չոր մակերես: Սալահատակը ստանալու համար նպատակահարմար է օգտագրծել բազալտ, գրանիտ, մարմար, փայտ և այլ շինանյութեր:



