Skip to content
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՋԵՐՄԱ-ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՁԱՅՆ
    • ՀԻՄՔ
    • ՀԱՐԹ ՏԱՆԻՔ
    • ԹԵՔ ՏԱՆԻՔ
  • ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԿԱՊ

Գլխավոր >> Ծառայություններ >> ՁԱՅՆ >> Ձայնամեկուսացում

  • Ձայնակլանում
  • Ձայնամեկուսացում

Ցելյուլոզան որակյալ ջերմա և ձայնամեկուսիչ նյութ է, որը հայտնի է
«ցելյուլոզային բուրդ» անվամբ: Այն պարունակում է վերամշակված թուղթ՝ ավելի քան 80% բորային հիմքով: Ցելյուլոզան հնարավորություն է ընձեռում ցանկացած մակերևույթի վրա կիրառել ցանկալի հաստությամբ և խտությամբ (15-150կգ/խմ, ստանդարտ կիրառում 70կգ/խմ): Այն լիովին էկոլոգիապես մաքուր է: Ցելյուլոզան չի պարունակում ամոնիակ, ապակե բամբակ, հանքային բամբակ կամ ասբեստ:  Այն անվնաս է մաշկի համար: Նյութը հակաբակտերիալ է, զերծ է պահում վնասատուներից և կրծողներից։ Այն օգտագործվում է ձայնամեկուսացման և ակուստիկ պանելներում: Կշռված ձայնային կլանման գործակիցը 1.0 է, ձայնակլանման կարգը A դասի նյութ է:

Դուք չգիտե՞ք, թե ինչպես պետք է կառուցել էկոնոմ տուն, լավ ձայնամեկուսացմամբ: Փնտրու՞մ եք մեթոդներ, թե ինչպես կազմակերպել բնակարանի ձայնամեկուսացումը ոչ շատ թանկարժեք և սեղմ ժամկետներում: Այս բոլոր հարցերի պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ ` ТермоЗвукоИзол: Ձեռք բերեք ժամանակակից էկոլոգիապես մաքուր և ամուր նյութ` ձայնի արդյունավետ մեկուսացման համար և կստանաք հիանալի արդյունք: ТермоЗвукоИзол-ը եռաստիճան հիդրավլիկ նյութ է, որը բաղկացած է պոլիպրոպիլենային ծածկույթի բարձր խտության կեղևից: Այս նոր նյութն ունի աղմուկի կլանման բարձր մակարդակ և այսօր հանդիսանում է լավագույն նյութերից մեկը, որը

հաջողությամբ օգտագործվում է բնակարանի կամ շենքի բարձրորակ ձայնային մեկուսացման և օդային աղմուկի պաշտպանության համար: ТермоЗвукоИзол-ը մի շարք խնդիրների լուծում է. ավելացված աղմուկի և թրթռումների վերացում, լրացուցիչ ջերմամեկուսացում, առողջ միկրոկլիմացիա, հրդեհադիմացկունություն, կառույցների խոնավության և օդային հոսքի պաշտպանություն:

Tecsound-ը դասվում է  ամենաշատ կիրառելի ձայնամեկուսիչ նյութերի շարքին, որը գրեթե բոլոր երկրներում ճանաչվել է գերազանց նյութ՝ շնորհիվ իր որակական հատկանիշների և միաժամանակ խելամիտ գնի: Ձայնամեկուսիչը առաձգական ծանր թաղանթ է, որի հիմքը բնական հանքային արագոնիտն է, ունի բարձր տեսակարար կշիռ և ամրակցվող պոլիմերներ: Այս բաղադրությունը ապահովում է Tecsaund թաղանթի

առաձգականությունը, մակերեսային խտության (6.9 կգ / մ²) ռեկորդային նշագծով՝ 4 մմ-ից պակաս հաստությամբ: Այս առավելության շնորհիվ այն մշտապես բարձր դիքերում է որպես ձայնամեկուսիչ արդյունավետ նյութ: Ձայնամեկուսիչ Teksaund 70-ը կարելի է կիրառել ցանկացած նշանակության կառույցում և ձայնամեկուսացման համակարգերում (որպես շերտ), որտեղ օգտագործվում են GKL, GVL, SML, OSB, նրբատախտակ և  այլ նյութեր: Նյութը հավաստագրված է եվրոպական որակի ստանդարտների համաձայն, էկոլոգիապես մաքուր է և ունի հրդեհային անվտանգություն:

Հանքային բամբակը ունի բարձր դասի կրակադիմացկունություն, ձայնային ալիքների փոխանցման նվազեցում, երկարակեցություն: Հետազոտությունները և փորձերը հավաս­տում են, որ հանքային բամբակը չի բռնկ­վում և հալչում է 1000°C և ավել ջերմ­աս­տի­ճա­­նի դեպքում: Առ­կա են հանքային բամբակից տարբեր խտու­­­թյամբ շինվածքներ՝ 12-ից 180 կգ/մ3 խտու­թյամբ: Թեթև գոր­­գերը կարող են օգտագործվել հո­րի­զո­նա­­կան մակերևույթների կամ օդափոխվող օդա­յին միջնաշերտով ճակատների համար: Հանքային բամբակի ջերմա­հաղորդա­կանու­թյան գործակցի մե­ծու­թյունն է 0.039-0.045 Վտ/մ°C:

ք. Երևան, Բաղրամյան 21/80
+374 10 56 39 01, +374 93 67 00 60
info@geesa.am
© 2019 Geesa. All Rights Reserved
Powered by Webapricot