Ձայնի անկառավարելի մակարդակը կարող է հանգեցնել մարդկային հոգեբանության լուրջ խախտումների: Բայց անգամ ցածր մակարդակում այն կարող է առաջացնել սթրես և ներվային համակարգի անհավասարակշռություն։ Ձայնակլանումը ձայնակլանիչ տարբեր նյութերի միջոցով ձայնի այն քանակի կլանումն է, որն այլապես հետ էր մղվելու և առաջացնելու էր անցանկալի աղմուկ: Ձայնակլանումը հիմնականում կիրառում են բնակարաններում, զվարճանքի վայրերում (սրճարան, կարաոկե, ռեստորան), աղմկոտ սարքավորումներով հագեցված տարածքներում, ստուդիաներում,համերգասրահներում:

ԳԻԶԱ-ն իրականացնում է ձայնակլանում էկոլոգիապես մաքուր դեկորատիվ ակուստիկ նյութերով։ Ամբողջովին բնական հիմքով այս նյութը պատրաստված է փայտե մանրաթելերից, ցեմենտի և ջրի խառնուրդից: Բնական բաղադրիչները միասին ապահովում են տարբեր ֆունկցիոնալ հատկանիշներ: Խիտ մակերեսը հնարավորություն է տալիս իրիականացնել վակումային մաքրում, իսկ ռեստորանային և այլ հասարակական վայրերում նյութերի օգտագործումը ցույց է տալիս, որ սալիկները չեն առաջացնում փոշու մասնիկների արտանետում:




Ակուստիլին Urban-ը իրենից ներկայացնում է բազալտե օպտիկամանրաթելային սալ, որը հանիդսանում է աղմուկի արդյունավետ կլանիչ ընդարձակ հաճախականության մեջ: Յուրահատուկ տեսքն ապահովում է պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից: Պանելները կարող են տեղադրվել ինչպես մետաղյա շրջանակում, այնպես էլ ազատ տարածության մեջ կախված վիճակում (Buffle):
Հնարավոր է ստանալ ցանկացած գունային գամայի Ակուստիլին ըստ RAL կատալոգի և ըստ անհատական չափսերի:


SAB Acoustic Standard- ը հիանալի միջոց է, որն արդյունավետորեն կարգավորում է սենյակային ակուստիկան: Երաժշտության ոլորտում այն ճանաչված է որպես ակուստիկ սպունգ՝ ձայնային ներծծող նյութ: Այն օգտագործվում է նաև որպես դեկոր ձայնագրման ստուդիաներում, տարբեր փորձերի համար և տարբեր երաժշտական հաստատություններում:




Acospray- ն ունի մի շարք առավելություններ՝ համեմատած այլ ակուստիկ և դեկորատիվ կտրվածքների հետ: Արդյունավետ ձայնային կլանումը կատարվում է նույնիսկ մեկ շերտով ծածկույթով` նվազագույն 5 մմ հաստության չափով:
Acospray-ը էկոլոգիապես մաքուր նյութ է՝ բաղկացած հանքային հավելումների և բարձր տեխնոլոգիական պոլիմերային ջրի վրա հիմնված բալլուլոզայի մանրաթելից:
Նյութը նախատեսված է որպես աշխատանքների ավարտական փուլում մոնտաժվող մակերես։ Այն հարմար է ցանկացած տարածքի համար, ներառյալ բնակելի շենքերը, գրասենյակները, դասասենյակները, կոնֆերանսների սենյակները, ռեստորանները, ակումբները, արտադրական հաստատությունները և այլն: Առանց ներկման այն ունի մաքուր սպիտակ գույն, որը չի դեղնում ժամանակի ընթացքում: Հասանելի է չորս ստանդարտ գույներով `սպիտակ, բաց մոխրագույն, մոխրագույն և սև։ Բացի այդ, հնարավոր է ներկել ցանկացած գույնով `սոսինձային զանգվածին ավելացնելով գունանյութ: Ծածկույթի հիմքը հրդեհաշեջ է և թույլ է տալիս պաշտպանել կառույցը հրդեհից: Այն ունի լավ հագեցած դիմադրություն և առաձգականություն, թեթև է և հեշտ մոնտաժվող: