Skip to content
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՋԵՐՄԱ-ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՁԱՅՆ
    • ՀԻՄՔ
    • ՀԱՐԹ ՏԱՆԻՔ
    • ԹԵՔ ՏԱՆԻՔ
  • ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԿԱՊ

Գլխավոր >> Ծառայություններ >> ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ >> Քսուկներ

  • SBS Թաղանթներ
  • PVC Թաղանթներ.
  • Քսուկներ
  • HDPE թաղանթներ

Պոլիուրեթանային ջրամեկուսիչ քսուկն իդեալական է հարթ տերասաների համար, որտեղ հնարավոր է ջրերի ներհոսք: Այն շատ ճկուն է և ունի բարձր դասի դիմացկունություն մակերեսի ընդլայնման և քայքայման ժամանակ: Այն չունի կարեր, որոնք հաճախ դժվարություններ են պատճառում ջրամեկուսիչ համակարգերի մոնտաժման ժամանակ:

Izolatex-ը ցեմենտային հիմքով ջրամեկուսիչ ճկուն ցեմենտային շաղախանյութ է: Հավելյալ ամրություն ապահովելու համար հնարավոր է մոնտաժել ամրանավորված տարբերակով: Այն ունի կրառության լայն շրջանակ, օրինակ՝ լոգարաններում՝ նախքան կերամիկական սալիկների տեղադրումը, փոքր մասշտաբի ավազանե ջրանցքներում, խմելու ջրի և դեկորատիվ լողավազաններում, պատշգամբներում և այլն:

Այս քսուկը կարելի է օգտագործել խմելու ջրի դեպքում: Այն հարմար է նաև կիրառության համար, քանի որ կարելի է կիրառել և՛ ուղղահայց, և՛ հորիզոնական դիրքերով: Այն կանխում է բետոնի մեջ կարբոնացիայի առաջացումը:

Այս ջրամեկուսիչ քսուկի հիմնական առավելությունը կարերի բացակայութունն է, որի շնորհիվ մեծ կիրառություն ունի բարդ ճարտարապետական հանգույցների դեպքում: Առաձգականությունը թույլ է տալիս պայքարել միկրոճաքերի դեմ:

Բիտումային ջրամեկուսիչ քսուկը նախատեսված է բնակելի և առևտրային շենքերի ջրամեկուսացման համար: Այն կիրառվում է հիմնականում հիմքերում և բարդ հանգույցներում: Բիտումը ասֆալտային կամ ածուխ-կուպրային խյուս է: Այն հանդիսանում է խառը նյութ, որը կազմված է օրգանական հեղուկներից, որոնք շատ կպչուն, թանձր և անջրանցիկ են:

Ակրլիլային այս յուրահատուկ նյութը չի պարունակում նաֆթաքիմիական միացումներ, ցեմենտ, բիտում, ռեզին: Այլ հանդիսանում է ճկուն տանիքային քսուկ, որն ապահովում   է 100% ջրամեկուսացում և 15% ջերմամեկուսացում: Կրակի ազդեցության ժամանակ այն ավտոմատ կերպով հանգում է, և կրակը չի տարածվում: Հետևյալ ֆունկցիայի շնորհիվ մենք կարող ենք այն անվանել հակահրդեհային ծածկույթ: Նաև պարունակում է յուրահատուկ անօրգանական պիգենտային գույներ, որոնք պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Օգտագործվում է որպես ավարտական շերտ :

ք. Երևան, Բաղրամյան 21/80
+374 10 56 39 01, +374 93 67 00 60
info@geesa.am
© 2019 Geesa. All Rights Reserved
Powered by Webapricot