
Ավանդական շլակի փոխարեն աշխատանքներում օգտագործվում են XPS ջերմամեկուսիչ փրփրապլաստ թիթեղներ։ Այս շինանյութը մինչ այսօր արտադրվող և օգտագործվող շինանյութերի մեջ ապահովում է նվազագույն ջերմահաղորդականություն։ Բացի այդ՝ նյութի առավելությունը կայանում է նրանում, որ արդյունքում ունենում ենք անհամեմատ թեթև տանիք և նվազում են տանիքի հետ կապված այլ աշխատանքների ծախսերը։ Կիրառվում են տանիքներում, հիմքերում, արտաքին և ներքին պատերին։








Ջերմամեկուսացումն էներգիայի կորուստը հասցնում է նվազագույնի։ Բացի այդ, այն ապահովում է կառույցի մետաղական կոնստրուկցիայի երկարակեցությունը։ Ջերմամեկուսիչ շերտի պաշտպանության համար կիրառվում է գոլորշամեկուսիչ թաղանթը և գեոմանվածք:
Հանդիսանալով խոշոր ներկրող, Գիզան տրամադրում է <<նվազագույն գնի երաշխիք>> ծառայությունը: