Skip to content
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՋԵՐՄԱ-ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՁԱՅՆ
    • ՀԻՄՔ
    • ՀԱՐԹ ՏԱՆԻՔ
    • ԹԵՔ ՏԱՆԻՔ
  • ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԿԱՊ

Գլխավոր >> Ծառայություններ >> ՋԵՐՄԱ-ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ >> Հանքային բամբակ

  • Փրփրապոլիստիրոլ
  • Հանքային բամբակ
  • Ցելյուլոզա
  • Փքվող պոլիուրեթան

Հետազոտությունները և փորձերը հավաս­տում են, որ հանքային բամբակը չի բռնկ­վում և հալչում է 1000°C և ավել ջերմ­աս­տի­ճա­­նի դեպքում: Դրա շնորհիվ հանքային բամ­բակը կարող է օգտագործվել վառա­րան­­ների և ծխնելույզների ջերմա­մեկու­սաց­ման համար: Առ­կա են հանքային բամբակից 12-ից 180 կգ/մ3 խտու­­­թյամբ շինվածքներ: Թեթև գոր­­գերը կարող են օգտագործվել հո­րի­զո­նա­­կան մակերևույթների կամ օդափոխվող օդա­յին միջնաշերտով ճակատների ջեր­մա­մե­­­կուսացման համար: Հանքային բամբակի ջերմա­հաղորդա­կանու­թյան գործակցի մե­ծու­թյունն է 0.039-0.045 Վտ/մ°C:

Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ձմռան ամիսներին յուրաքանչյուր առանձնատուն ծախսում է միջինում 60,000 դրամ գումար տան ջեռուցման համար, իսկ բազմաբնակարան շենքերի բնակարանները՝ 20,000-40,000 դրամ։ Շենքերի ջերմամեկուսացումը և էներգաարդյունավետության համար ներդրում կատարելը լավագույն միջոցն է նվազեցնելու ձմռանը՝ ջեռուցման, իսկ ամռանը՝ հովացման ծախսերը՝ բարելավելով կառույցի ջերմային հարմարավետությունը։ Ջերմամեկուսացումը ձեր բնակարանը տաք է պահում ցուրտ ամիսներին և զով՝ շոգ եղանակին։ Որոշ բնակարանատերեր իրենց տաքացուցիչներն նույնիսկ ամբողջովին անջատում են։ Ձեր կառույցի ջերմային դիմադրողականությունը բարձրացնելու համար ջերմության արտահոսքը շենքի արտաքին պատերի միջով պետք է նվազեցվի։ Հանքային բամբակը ջերմամեկուսիչ նյութ է, որը լայնածավալ կիրառում է գտել ամբողջ աշխարհում և կիրառվում է տանիքների, պատերի և հատակների ջերմամեկուսացման համար: Օգտագործվում է DIY աշխատանքներում, ինչպես նաև ինդուստրիալ մեծ նախագծերի ժամանակ: 

ք. Երևան, Բաղրամյան 21/80
+374 10 56 39 01, +374 93 67 00 60
info@geesa.am
© 2019 Geesa. All Rights Reserved
Powered by Webapricot