Skip to content
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՋԵՐՄԱ-ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
    • ՁԱՅՆ
    • ՀԻՄՔ
    • ՀԱՐԹ ՏԱՆԻՔ
    • ԹԵՔ ՏԱՆԻՔ
  • ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ԿԱՊ

Գլխավոր >> Ծառայություններ >> ՋԵՐՄԱ-ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ >> Ցելյուլոզա

  • Փրփրապոլիստիրոլ
  • Հանքային բամբակ
  • Ցելյուլոզա
  • Փքվող պոլիուրեթան

Ցելյուլոզան որակյալ ջերմա և ձայնամեկուսիչ նյութ է, որը հայտնի է
«ցելյուլոզային բուրդ» անվամբ: Այն պարունակում է վերամշակված թուղթ՝ ավելի քան 80% բորային հիմքով: Ցելյուլոզան հնարավորություն է ընձեռում ցանկացած մակերևույթի վրա կիրառել ցանկալի հաստությամբ և խտությամբ (15-150կգ/խմ, ստանդարտ կիրառում 70կգ/խմ): Այն լիովին էկոլոգիապես մաքուր է: Ցելյուլոզան չի պարունակում ամոնիակ, ապակե բամբակ, հանքային բամբակ կամ ասբեստ:  Այն անվնաս է մաշկի համար: Նյութը հակաբակտերիալ է, զերծ է պահում վնասատուներից և կրծողներից։

Ամբողջությամբ բնական նյութերի կիրառումը ցելյուլոզայի արտադրության մեջ ապահովում է նրա ոչ վնասակար լինելը ողջ կյանքի համար: Նյութը չի պարունակում քաղցկեղային բաղադրության քիմիական նյութեր: Այն ժամանակի ընթացքում չի փչանում, չի կարող ոչնչացվել միջատների և միկրոօրգանիզմների կողմից: Իր շնչող բնույթի շնորհիվ այն չի հանգեցնում խեղդող օդի կամ բորբոսի առաջացման:

Երկրի տնտեսության մեջ թափոնների թուղթ օգտագործելը նշանակալի ներդրում է: Այն ունի արդյունավետ ջերմամեկուսացում՝ ցածր ջերմային հաղորդունակության գործակցով (0.037 վտ/մկ): Օգտագործվում է նաև ձայնամեկուսացման և ակուստիկ պանելներում: Կշռված ձայնային կլանման գործակիցը 1.0 է, ձայնակլանման կարգը՝ A դասի նյութ:

 Այն օգտագործվում է համերգային դահլիճներում, նիստերի սրահներում, դպրոցներում, գործարաններում, սեմինարային սրահներում և այլ հանրային տարածքներում, ինչպես նաև ձայնագրման ստուդիաներում, որտեղ բարձրորակ ձայնային մեկուսացում է պահանջվում:

ք. Երևան, Բաղրամյան 21/80
+374 10 56 39 01, +374 93 67 00 60
info@geesa.am
© 2019 Geesa. All Rights Reserved
Powered by Webapricot