Տերասային հատակները արդեն բավականին ժամանակ է մնում են համաշխարհային թրենդում: Տերասային հատակի յուրահատկություններից է գեղեցիկ և կոկիկ տեսքը: Մոնտաժման ընթացքում կիրառվում են չժանգոտվող պողպատե պտուտակներ, որոնք թաքնված են տախտակամածի գրավչությունը պահպանելու համար: Հատուկ դիզայնը թույլ է տալիս էլեկտրական լարերը և այլ սարքավորումները նույնպես թաքցնել տախտակամածի տակ: Այս հատկանիշների համադրությունը ապահովում է բարձրորակ արտադրանքի գրավիչ տեսք:
WPC տախտակամածը մանրազնին փորձարկումների է ենթարկվել աշխարհի տարբեր երկրներում, քաշի կրման և դյուրավառության, քայքայման և դեֆորմացման դիմադրությունը ստուգելու համար: Այն հանդիսանում է բարձր դասի բարձրագույն հակամրցակցային արտադրանք: Կասկածելի փայտե արտադրանքները կարող են վտանգի ենթարկվել դեֆորմացվող և սայթաքուն մակերեսների պատճառով:

Այս հատկությունների շնորհիվ այն իդեալական է լողավազանի շրջակայքի, տերասաների, հարթ տանիքների համար: Այևս մի՛ անհանգստացեք փոշոտ պտուտակների և այլ խնդիրների մասին: Տախտակամածը Ձեր բոլոր անհանգստությունների անվտանգ լուծումն է:
Այս էկոլոգիապես մաքուր արտադրանքը 100% վերամշակելի է և օգտագործումը օգնում է պահպանել բնական անտառները:


Տախտակամածն իրենից ներկայացնում է խնամքի մինիմալ ծախս պահանջող նյութ, որն արդյունավետ է միջատների և ուլտրամանուշակագույն ճառագայթների դիմացկունության հանդեպ: Այս եզակի կոմպոզիտային նյութն իդեալական է այն պատվիրատուների համար, ովքեր նախընտրում են շքեղ արդյունք կարճ ժամանակահատվածում:
Աշխատանքներում օգտագործվող կանգնակներն ունեն անշարժ և 17-620մմ բարձրությամբ կարգավորվող շարժական գլխիկներ: Շարժական գլխիկների միջոցով հնարավոր է ստանալ իդեալական հարթ մակերես:








